
Փաշինյանի արևմտյան պլանները տապալվեցին. ստիպված ծնկի վրա հետ է գնացել Մոսկվա. Խաչիկյան
«Երկրորդ աշխարհարամարտի ժամանակ Թուրքիան պլաններ ուներ ներխուժել Կովկաս և վերջնականապես փակել Հայոց հարցը, այսինքն՝ ոչնչացնել հայերին: Դրա մասին մարդիկ պետք է հիշեն»,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
Ըստ նրա՝ երևի պետք չէ հաղթանակի օրը խոսել պարտության սիմվոլ ՀՀ իշխանությունների մասին. «Դա այն օրն էր, երբ որոշվեց Հայաստանի ապագան և այդ հաղթանակից հետո հայ ժողովուրդն ապրեց աննախադեպ վերածնունդ: Եկեք՝ տոնենք այդ օրը»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի մասնակցությանը Մոսկվայում անցկացվող շքերթին, նա նշեց, որ պարզ է՝ Փաշինյանը փորձում է հետ ճանապարհ գտել. «Պարզ է, որ նրա արևմտյան բոլոր հույսերը, հեքիթաները տապալվեցին: Արևմուտքը որևէ ռեալ բան չարեց Հայաստանի համար: Պոկեց ՌԴ-ից, փչացրեց մեր հարաբերությունները ՌԴ հետ, և մենք մնացինք այս ճգնաժամում: Պարզ է, որ նա հասկանում է՝ հիմա պետք է փորձի նորից լեզու գտնել ռուսների հետ, բայց փոխանակ մենք դա անեինք որպես արժանապատիվ դաշնակից և ընկեր, հիմա սա բոլորը տեսնում են որպես նվաստացուցիչ, ստիպված, ծնկի վրա հետ գալ Մոսկվա: Անգամ կադրերից երևում է, որ նա ստիպված է այնտեղ լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում