Շաուրմայի հիմնական վտանգն այն է, որ մանրացրած միսը, մայոնեզի սոուսը և այս ուտեստի մեջ ներառված բանջարեղենը կարող են աղտոտված լինել աղիքային ինֆեկցիաների պատճառ հանդիսացող բակտերիաներով՝ դիզենտերիա, սալմոնելոզ, կամպիլոբակտերիոզ, երսինիոզ: Այս մասին սեպտեմբերի 8-ին «Իզվեստիա»-ին հայտնել է գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Քաշախը։