«Ժողովուրդը կարող է պոռթկալ մի քանի սցենարների դեպքում, առաջին սցենարն այն է, որ պատերազմ լինի, ու մարդիկ զզված դուրս գան պայքարի։ Հնարավոր է՝ կամավորներին զենք չտան, սա էլ պոռթկում առաջացնի։ Կարծում եմ՝ զոհեր ու հողային կորուստներ ազգն այլևս չի կարող ընդունել»,- շեշտեց Շահե Աճեմյանը։
«Զարմանալի է՝ միայն Հայաստանո՞ւմ չեն նկատում, թե ովքեր են այս իշխանությունները, սրանք թուրք-ադրբեջանական գործակալներ են, դրսում այս ամենն այնքան ակնհայտ ու տեսանելի է։ 2018 թվականից սրանք Հայաստանը բզկտել են, մասնատել։ Ձեզ թվում է, մեր երկրում ԱԱԾ-ն իր տեղո՞ւմ է, հանուն երկրի՞ է աշխատում, որ այդպես լիներ՝ 2018 թվականին բոլորը չէին գնա Սերժ Սարգսյանին ասեին՝ հեռացիր, ժողովուրդը քո դեմ է։ Փոխարենը՝ պետք է ասեին, որ ոչ թե ժողովուրդն է նրա դեմ, այլ Թուրքիան ու Ադրբեջանը, ովքեր Նիկոլին բերեցին իշխանության»,- հավելեց մեր զրուցակիցը։
«Ինչո՞ւ պետք է մնա Նիկոլը, տնտեսությո՞ւնն է զարգացրել, սահմաննե՞րն է անվտանգ դարձրել, բանա՞կն է ուժեղացրել, Արցա՞խն է պաշտպանել, ի՞նչ է արել նա այս երկրի համար, վնաս տալուց բացի։ Նիկոլը Հայաստանից թողել է միայն փլատակներ՝ առանց Արցախի։ Այս հարցերը վաղը յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրեն տալ ու դուրս գալ փողոց։
«Վստահ եմ, որ ադրբեջանական կողմը ցանկ ունի, և գուցե Նիկոլ Փաշինյանի կամ ինտերպոլի ձեռքով մեզ կհանձնեն։ Ինչ ասեմ, երբ ունես պետություն, սակայն այդ պետությունում չկա իշխանություն, ապա իր քաղաքացիներն այս վիճակում կհայտնվեն։ Եվ պարզ է, չէ՞, որ այս պայմաններում Ալիևն իր ուզածը կանի։ Թող մերոնք էլ հազար հոգու անուն տան ինտերպոլին՝ ներկայացնելով, թե հայության դեմ ինչ ջարդեր ու հանցագործություններ են իրականացրել, բայց չի անում։ Ստացվում է, որ թշնամին իր քարոզչությամբ մեզանից ավելի ուժեղ է»։
«Սերժ Սարգսյանը երկիր է կառուցել, մի օր պատմության մեջ այս մասին կգրվի, ում դուրը սա չի գալիս, թող գլուխը պատին տա»,- եզրափակեց Շահե Աճեմյանը։
«Ես հավատում եմ՝ ապագայում Արմեն Աշոտյանը, չգիտեմ, լինի ԱԳ նախարար, ԱԺ նախագահ կամ վարչապետ, պատվով է կատարելու հայրենիքը շենացնելու իր աշխատանքը։ Արմեն Աշոտյանը փորձառու, բանիմաց ու ինտելեկտուալ քաղաքական գործիչ է, նա մեր երկրի գանձերից մեկն է, որն ապագայում շատ բան է անելու հենց այդ երկրի համար։ Պարզ չէ՞, որ Նիկոլի իշխանությունը խոչընդոտում է, որպեսզի Արմեն Աշոտյանը ցույց տա այն փաստերը, որոնք ապացուցում են, որ այս իշխանությունը ծառայում է ոչ թե Հայաստանի, այլ թուրք-ադրբեջանական շահին, այստեղ չհասկանալու բան չկա։ Թող բոլորն էլ իմանան, որ Արմեն Աշոտյանը և Արմեն Աշոտյանի ընկերները վերջնարդյունքում հաղթելու են ու հասնելու են այնտեղ, որ Հայաստանը դնելու են առաջ գնալու ճիշտ ուղու վրա։ Այսօրվա խամաճիկ իշխանությունները կգան ու կգնան, բայց արդեն բավական է մեր երկրին հասցրած սրանց վնասները։
Երեկ երեկոյան մոտավորապես ժամը 22։30-ի սահմաններում Արզումանյան փողոցում դիմակավորված երկու անձինք հարձակվել են ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի վրա, հարվածել են նրա գլխին, սակայն, երբ վերջինս նրանցից մեկին հարված է հասցրել՝ դիմակավորված անձինք թողել ու հեռացել են։
Շահե Աճեմյանի և Տաթև Արցախցու ասուլիսը