Իշխանությունների կողմից այս ամենը կապիկություններ են՝ Նիկոլն էլ, ՔՊ-ն էլ գնալու են ու կորեն, Եկեղեցին մնալու է անսասան. Շահե Աճեմյան

Նիկոլ Փաշինյանը, թիմակիցների հետ միասին, շարունակում է ակտիվ արշավն ընդդեմ Առաքելական եկեղեցու և Հայոց Վեհափառի։ Դրան զուգահեռ՝ նաև գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դեմ արշավը չի դադարում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է»։

Ըստ նրա, շուտով այս գործընթացը կմտնի գործնական փուլ։

Ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի համար Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների պայքարն ազգային արժեքի՝ Առաքելական եկեղեցու դեմ, պարզապես զավեշտալի է և ունի մեկ կարճ պատասխան։

«Իրենց կողմից եկեղեցու դեմ պայքարը մեկ բաժակ ջրում փոթորիկ է՝ անցնող ու գնացող։ Այս իշխանություններն էլ իրենք իրենցով մեկ բաժակ ջրում փոթորիկ են, որոնք անցնելու են ու գնան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շահե Աճեմյանը։

Կարդացեք նաև

Նա վստահ է՝ իշխանությունների քայլերը վնասելու են միայն իրենց, չեն վնասելու ո՛չ Եկեղեցուն, ո՛չ էլ Սամվել Կարապետյանի հեղինակությանը։

«Ալիևը Փաշինյանին հորդորել է, որ Սամվել Կարապետյանին ճնշեն, նույնն էլ Էրդողանն է հորդորել։ Այս մարդն էլ բոլորին հանուն Ադրբեջանի հանձնում է, ճնշում։ Նայում եմ ու տեսնում, որ ՀՀ դատական համակարգը չի տարբերվում ադրբեջանական դատական համակարգից, այնտեղ Ալիևն է հրահանգներ իջեցնում, այստեղ Նիկոլ Փաշինյանն ու իրավապահները կատարում են։

Իշխանությունների կողմից այս ամենը կապիկություններ են՝ Նիկոլն էլ, ՔՊ-ն էլ գնալու են ու կորեն, բայց Հայ եկեղեցին կմնա անսասան, ինչպես մնացել է դարերով, կմնա Սամվել Կարապետյանի հեղինակությունն ու արած գործը»,- հավելեց Շահե Աճեմյանը։

Նրա դիտարկմամբ՝ եթե ՀՀ օրվա իշխանությունը մի քիչ խելացի լիներ, ապա ոչ միայն հեռու կմնար եկեղեցուց, այլև առհասարակ հեռու կմնար Հայաստանը ղեկավարելուց ու հայ ազգից, հրաժարական կներկայացներ ու կհեռանար, քանի որ իր պայքարն անպտուղ է, ուղղակի անպտուղ։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ անընդունելի է ՀՀ իշխանությունների պահվածքն Առաքելական եկեղեցու ու կաթողիկոսի նկատմամբ, որից հետո իրավապահները սկսեցին խուզարկել նրա առանձնատունը, որից հետո նրան ձերբակալեցին, այնուհետև 2 ամսով կալանավորեցին՝ մեղադրելով իշխանությունը զավթելու կոչեր անելու մեջ։

Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները պահանջում են, որպեսզի Վեհափառ հայրապետը հեռանա, քանի որ պնդում են, թե նա խախտել է «կուսակրոնության ուխտը»։

Տեսանյութեր

Լրահոս