Միացյալ Նահանգները շարունակում է ակտիվ ներգրավվածության նշաններ ցույց տալ Հարավային Կովկասում ծավալվող Երևան-Բաքու հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման գործընթացում։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ջո Ուիլսոնը, ով ամիսներ առաջ հայտարարում էր, թե նախագահ Թրամփը խաղաղություն կբերի Կովկասին, X-ի իր էջում ժամեր առաջ գրել է, որ երբեք չի եղել Դոնալդ Թրամփի նման խաղաղարար նախագահ։
«Սին են այն հույսերը, որ եթե վաղը «միջանցքի» հարցը լուծվի, «Խաղաղության պայմանագրի» հարցը կլուծվի, բայց դա կարող է գործընթացը մի քիչ արագացնել։ Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանն այդ պայմանագրից առանձնապես շատ բաներ չի կարող ակնկալել, դա կարող է ինչ-որ առումով մի քիչ նվազեցնել լարվածությունը, բայց վերջին 1-1,5 տարվա փորձը կա, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են առանց այդ փաստաթղթի էլ ապրել, այն այդպես որոշիչ դերակատարում չունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Հարությունովը։
Երևան-Բաքու բանակցային գործընթացում ԱՄՆ ստվերային դերակատարության ու մասնակցության մասին խոսակցությունները չեն դադարում։ Սակայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ բանակցությունների ֆոնին դեռ լիովին հասկանալի չէ, թե ինչպիսի տեսք ունի ԱՄՆ դերակատարությունը։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ Ադրբեջանն Անդրկովկասում բավականին համարձակ ռեգիոնալ արշավ է սկսել Արևմուտքի դեմ։
Հուլիսի 18-ին Լոնդոնում մեկնարկած Եվրոպական Քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորության տապալումն ու դրան զուգահեռ՝ ադրբեջանական սրվող՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների պահանջը գուցե հայ-ադրբեջանական գործընթացը փակուղի մտցնի։ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով անարդյունք բանակցություններից հետո փաստորեն կողմերին չհաջողվեց բարձրաստիճան հանդիպում ունենալ ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում։
Դեռևս նախորդ տարվա ամռան սկզբից փաստաբան Վահան Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ մի խումբ փաստաբաններ սկսեցին հավաքել քարտեզներ, փաստաթղթեր և այլ արխիվային նյութեր, որոնք միջազգային կառույցներում կապացուցեին, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է, հայտարարելով, թե Հայաստանում կան «ադրբեջանական անկլավներ»։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 50 ծնողներ շուրջ 2 տարի պահանջում են՝ պատերազմի աղետալի ելքի համար բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել: Հիմա նրանք նոր նախաձեռնություն են սկսել՝ հանդիպումներ Հանրապետության բոլոր զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Նպատակը մեկն է՝ համախմբել ծնողներին՝ պայքարին նոր և առավել ընդգրկուն թափ տալու համար։