««Յաբախտի» ապրում ենք, ով կպավ՝ կպավ». Աբրահամ Գասպարյան
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ գործող իշխանությունը հետպատերազմյան ստատուս-քվոն պահպանելու քաղաքականություն է վարում և դրա համար ունի համաշխարհային ու տարածաշրջանային որոշումներ ընդունող կենտրոններից երաշխիքներ։
«Վերջին 4,5 տարվա ընթացքում իզմ-երի չհավատացող քաղաքական ուժն արտաքին քաղաքականության բնագավառում ի՞նչ է որդեգրել։ Հորդորում եմ մեր քաղաքացիներին բացել այդ քաղաքական ուժի 2020 թվականի ազգային անվտանգության ռազմավարությունը, այնտեղ կա անվտանգության գործոններ ու գործողություններ, երբ տեսնեք, կհասկանաք, որ այս ուժը ՀՀ իրավական ակտերի հետ որևէ աղերս չունի։
Պետության անկախությունն ինչո՞վ է ապահովված, քաղաքացիների իրավունքների ապահովում՝ սահմանամերձ շրջաններում, երբ մինչև 200 կիլոմետր, մոտավորապես Երևանի 80 տոկոսի չափով տարածք կորցրած հատվածում չի կարողացել բնակիչների իրավունքները վերականգնել։
Գնում է մի մայրաքաղաք, բողոքում է մյուսից, ասում է՝ գիտես, թե այստեղ ինչ ճնշումներ են։ Մենք կոնստանտ մոտեցում չունենք տարածաշրջանի երկրների վերաբերյալ։ «Յաբախտի» ապրում ենք, ով կպավ՝ կպավ»,- իրավիճակը պատկերավոր ներկայացրեց Աբրահամ Գասպարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում