«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ամերիկահայ հայտնի փաստաբան, «Քերքոնյան & Դաջանի» (Kerkonian Dajani) ընկերության գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) ներկայացուցիչ Գառնիկ Քերքոնյանն (Karnig Kerkonian) է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
«RAND» կորպորացիայի վերլուծաբաններ Ջո Հաբերմանի ու Փոլ Քորմերիի հետ զրուցել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Հիմա Սիրիայի հարցն ավելի մեծ կարևորություն ունի տարածաշրջանում, որովհետև Իրան-Սաուդյան Արաբիա համաձայնությունը դոմինոյի էֆեկտով տանում է Իրան-Բահրեյն հարաբերությունների շտկման, Սիրիա-Թուրքիա հարաբերությունների բարելավման: Իրանը փոխեց Սիրիայում իր դեսպանին, իսկ Սիրիայի դեսպանին տեղափոխեց Հայաստան: Ինչ-որ քաղաքական կուրս է փոխվում Սիրիայում, և Իրանը փորձում է ներկայություն ունենալ, որովհետև Սիրիան սահմանակից լինելով Իսրայելի հետ՝ Իրանի համար շատ կարևոր դիրք է»: