«Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելը ռեալ է. վաղն էլ կարող է բռնկվել». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՔՊ-ականների կողմից արցախահայերի խնդիրների վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկի մերժումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՀՀ օրվա իշխանությունը հրաժարվել է Արցախից։

«Այս ամենը նաև ցույց տվեց, որ ապրումակցման որևէ նշույլ անգամ չկա դրանց մտադրությունների մեջ»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց Արծվիկ Մինասյանը։

Խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Արթուր Խաչատրյանի բնորոշմամբ էլ՝ մեկ օր դարձած վերջին քառօրյայի կուլմինացիան երեկ Կառավարության հետ հարցուպատասխանն էր։

«Հավանաբար նկատեցիք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները փորձում էին հասկանալ, թե այդ ինչ թուղթ է դրված սեղանին, որը Փաշինյանն այդքան ուզում է ստորագրել, այն Փաշինյանը, որը երդվում էր, թե ժողովրդի թիկունքում ինքը երբեք նման բան չի անելու։ Ինքը սա հիմնավորում է կոռեկտությամբ, այսինքն՝ մարդն ուզում է կոռեկտ լինի Ալիևի նկատմամբ, բայց կոռեկտ չէ սեփական ժողովրդի նկատմամբ, իսկ գուցե սեփական ժողովուրդն այս փաստաթուղթը չի՞ ուզում։

Կարդացեք նաև

Ակնհայտ է, որ այս իշխանությունները շարունակում են իրենց՝ «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք» քաղաքականությունը։ Թղթի կտոր, վրան գրված խաղաղություն, թե ինչ է մեջը՝ չեն ասում։

Հիմա էլ իրենք են խոստովանում, որ պատերազմը կարող է հենց վաղն էլ սկսվել. COP-29-ը երբ ավարտվի, այդ ամենը շատ ռեալ է լինելու։ Իրենք խոստովանում են, որ պատերազմը վաղն էլ կարող է բռնկվել»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031