Տոնասեր քաղաքային իշխանություններն արդեն սկսել են Ամանորի նախապատրաստությունը։ Երևանի քաղաքապետարանը սկսել է վարչական շրջաններում ամանորյա մշակութային միջոցառումների կազմակերպման համար պայմանագրեր կնքել․ հերթականն Աջափնյակ վարչական շրջանում միջոցառման շրջանակում ծառայությունների մատուցման պայմանագիրն է։ Գնման ընթացակարգը ոչ մրցակցային՝ մեկ անձից եղանակով է։
Պաշտպանության նախարարությունը ոչ մրցակցային մեկ անձ ընթացակարգով ներկայացուցչական, արարողակարգային ծառայություններ է ձեռք բերել։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դարձել է հերթական պետական գերատեսչությունը, որը միլիոնավոր դրամների մեկ անձից գնում է կատարել «Տոյոտա Երևան» ընկերությունից։
Դեռևս այս տարվա ապրիլին Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս, խոսելով հայ-թուրքականդեռևս չհաստատված հարաբերությունների մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«Սիթի Սենթրս» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. հենց այս ՍՊԸ-ից էր 2019 թվականին տարեկան 5 միլիոն դրամ աշխատավարձ հայտարարագրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող Սրբուհի Գալյանի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը։
Տնտեսագետը հիշեցրեց ՊՎԾ նախկին պետի հետ կապված դեպքը, Փաշինյանի բարեկամների հետ կապված դեպքերը, որոնք հրապարակվել են մամուլում: Հիշեցրեց նաև տրվող պարգևավճարների մասին:
Նախորդ շաբաթ, երբ դեռ Ադրբեջանը չէր հարձակվել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, 168.am-ը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի գլխում ծագած «Մեր ժամանակների հերոսը» խորագիրը կրող միջոցառման համար Փաշինյանի կառավարության իրականացրած մեկ անձից գնման պայմանագրերը, ըստ որոնց՝ իրականացվել էր 120 միլիոն դրամի մեկ անձից գնում։
2018 թվականի հոկտեմբերին հեղափոխական հաջողություններից ոգևորված Նիկոլ Փաշինյանի գլխում՝ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում, ծագեց սկսել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով շարքը: Այս տարվա մրցանակաբաշխության համար որոշվել է պետական բյուջեից հատկացնել 120 միլիոն դրամ։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող 4 ծառայողական Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենագնացները չեն գնվել. այդ նպատակով հատկացված 54 միլիոն դրամը հետ է ուղարկվել պահուստային ֆոնդ։