200 միլիոն դրամի մեկ անձից գնում են կատարել

Կառավարության ապրիլի 10-ի նիստում գործադիրը հավանություն տվեց մի նախագծի, որով հերթական անգամ միլիոնավոր դրամների մեկ անձից գնում կատարվեց կոնկրետ մեկ ընկերությունից։

Եվ այսպես, թեև ամիսներ անց՝ հուլիսի 20-26-ը, տեղի է ունենալու «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառումը, սակայն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում որոշել են, որ կարիք չկա մրցույթ հայտարարել և այդ միջոցառման կազմակերպման համար 200 միլիոն դրամի մեկ անձից գնում կկատարեն «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամից։

ԲՏԱ նախարարությունը 200 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագրի կնքումը պայմանավորել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի բացառիկությամբ։

Թե ինչո՞ւ է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը որոշել, որ պետական բյուջեից 200 միլիոն դրամ պետք է հատկացնել հենց այս հիմնադրամին՝ «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառումը կազմակերպելու համար, երբ ամենամյա այդ միջոցառումը նախորդ տարիներին կազմակերպվել է առանց պետական բյուջեից գումարներ հատկացնելու ճանապարհով, Հայրապետյանի ղեկավարած նախարարությունը չի հիմնավորել։

Կարդացեք նաև

Ավելին՝ 200 միլիոն դրամը բյուջեից տալու են մի կազմակերպության, երբ հայտնի չեն իրավական հիմքերը (կնքված հուշագիր, պայմանագիր, հանձնարարական և այլն), և ի՞նչ սկզբունքով է իրականացվելու աջակցությունը։

Բացակայում են պահանջվող գումարի հաշվարկ-հիմնավորումները:

Նշենք, որ այս 200 միլիոն դրամը կրճատում են 2025 թվական բյուջեով նախատեսված այլ ծրագրի բյուջեից, և հայտնի չէ նաև, թե այդ այլ ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ գումարներն ինչպես են համալրվելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930