Ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներում են, Փաշինյանի թիմը միլիոններ է ծախսում, որ միջոցառումներ կազմակերպի

Նախորդ շաբաթ, երբ դեռ Ադրբեջանը չէր հարձակվել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, 168.am հրապարակեց Նիկոլ Փաշինյանի գլխում ծագած «Մեր ժամանակների հերոսը» խորագիրը կրող միջոցառման համար Փաշինյանի կառավարության իրականացրած մեկ անձից գնման պայմանագրերը, ըստ որոնց՝ իրականացվել էր 120 միլիոն դրամի մեկ անձից գնում։

Պարզվում է՝ 120 միլիոն դրամը դեռ ամենը չէ, Կառավարությունն այդ միջոցառման համար մեկ անձից գնումները շարունակում է.

33 միլիոն դրամի մեկ անձից գնման ևս մեկ պայմանագիր է կնքվել սեպտեմբերի 9-ին. այս անգամ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ի հետ, որին տրվել է 20 միլիոն դրամ կանխավճար։

Այս ընկերությունը 33 միլիոն դրամով պետք է կառուցվող բեմի վրա դեկորներ տեղադրի և իրականացնի տպագրման ծառայություններ։

Կարդացեք նաև

Ամփոփելով սեպտեմբերի 17-ի դրությամբ «Մեր ժամանակների հերոսը» միջոցառման կազմակերպման համար պետական բյուջեից հատկացված գումարների չափը՝ նշենք՝ այդ միջոցառման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 155 միլիոն դրամ։

Ուշագրավ է, որ 155 միլիոն դրամով միջոցառում են կազմակերպում այն ժամանակ, երբ Ադրբեջանի զինուժը գտնվում է Հայաստանի սահմաններից ներս, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա, և, ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում հայտնեց ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը. «Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու անօրինական իր նկրտումները»:

Նշենք, որ «Մեր ժամանակների հերոսը» միջոցառումը պլանավորված է անցկացնել սեպտեմբերի 21-ին Գառնիում. սեպտեմբերի 17-ի դրությամբ այդ միջոցառման չեղարկման մասին որևէ որոշում չկա։

Միջոցառումների շարքն այսքանով չի ավարտվում. 38 միլիոն դրամով էլ Բարձր տեխնոլոգիական արդունաբերության նախարարությունն է մեկ անձից գնում կատարել՝ «ԼՈՌԵ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից։

38 միլիոն դրամով այս ընկերությունը ստորագրված պայմանագրով պարտավորվել է պատրաստել տաղավար՝ ցուցահանդեսի համար։

Տեսանյութեր

Լրահոս