120 միլիոն դրամ՝ Փաշինյանի գլխում ծագած միջոցառման համար

2018 թվականի հոկտեմբերին հեղափոխական հաջողություններից ոգևորված Նիկոլ Փաշինյանի գլխում՝ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում, ծագեց սկսել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով շարքը: Այս տարվա մրցանակաբաշխության համար որոշվել է պետական բյուջեից հատկացնել 120 միլիոն դրամ։

4 տարի գործող միջոցառման կազմակերպման համար դարձյալ որևէ գնման մրցույթ չի հայտարարվել, և Փաշինյանի աշխատակազմը նախընտրել է պետբյուջեի 120 միլիոն դրամից 40 միլիոն դրամով մեկ անձից գնում կատարել՝ «Բրիդջ» ՍՊԸ-ից, և 80 միլիոն դրամով՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ից։

Հենց այս երկու կազմակերպությունները 120 միլիոն դրամով Կոտայքի մարզի Գառնի գյուղում կկազմակերպեն «Մեր ժամանակների հերոսը» շարքի հերթական միջոցառումը։

Այն տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս