Կառավարությունը 120 միլիոն դրամի գնում է արել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դարձել է հերթական պետական գերատեսչությունը, որը միլիոնավոր դրամների մեկ անձից գնում է կատարել «Տոյոտա Երևան» ընկերությունից։

Ըստ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի և ԲՏԱ նախարարության միջև կնքված պայմանագրի՝ նախարարությունը 59 միլիոն 200 հազար դրամով այս ընկերությունից գնել է 4 մինիվեն՝ յուրաքանչյուրի արժեքը մոտ 15 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ էլ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ մեկ անձից գնման պայմանագիր էր կնքել Ներքին գործերի նախարարությունը. պայմանագրի արժեքը՝ 60 միլիոն դրամ։

Այդքան գումարով ընկերությունն իրականացրել է Ոստիկանության մեքենաների նորոգման աշխատանքները։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31