593.000 եվրոյի հրատապ մեկ անձից գնում են կատարել

ԿԳՄՍ նախարարությունը անհետաձգելի է համարել Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման աշխատանքները և որոշել է՝ հրատապ մեկ անձից գնում պետք է կատարվի՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման համար։

Խոսքը Վանաձորում 10.000 նստատեղով մարզադաշտ ունենալու մասին է. հին չշահագործվող  3000 նստատեղով մարզադաշտը պետք է վերակառուցվի՝ դառնալով 10.000 նստատեղ։

Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստացել է երկու գնային առաջարկ՝ «The stadium Consultancy B.V.» և «VenueEra Holding LLC» ընկերություններից։

Երկու ընկերությունների հետ էլ նախարարությունն ունեցել է բանավոր և գրավոր բանակցություններ և, քանի որ բովանդակային մասով երկուսի առաջարկներն էլ նույնն էին, նախարարությունը՝ որպես նախագծող, ընտրել է նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը՝ «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ն։

Կարդացեք նաև

Այս ընկերությունից ԿԳՄՍՆ-ն 593.000 եվրոյի մեկ անձից գնում է կատարել, որից 98,840.0 եվրոն՝ ծրագրի նախապատրաստման համար, իսկ 494,200.0 եվրոն՝ նախագծման համար։

Շինարարական աշխատանքները լավագույն դեպքում հնարավոր կլինի մեկնարկել 2026թ. հունիսի կեսերին։

Շինարարությունը կտևի 24 ամիս։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031