«Մարդկանց հանել, գցել են սառույցի տակ՝ հարց են որոշում: Վարկեր են մարդիկ վերցրել բարձր տոկոսադրույքներով, դրսից ապրանք են բերել: Կամ ինչ-որ մեկից պարտքով ապրանք են վերցրել, եկել, կանգնել են, որ իրենց ընտանիքների գոյությունը պահպանեն: Այստեղ մարդիկ ամսավարձով չեն ստանում գումար, այլ օրավարձով են իրենց հոգսերը հոգում, վարկի գումարները փակում: Տները, մեքենաները, բոլորը գրավի տակ է դրված»։