«Հաշմանդամ մարդ եմ, դեղերիս ու ընտանիքիս գոյության հարցը ոնց լուծեմ». ակցիայի մասնակից

«Մարդկանց հանել, գցել են սառույցի տակ՝ հարց են որոշում: Վարկեր են մարդիկ վերցրել բարձր տոկոսադրույքներով, դրսից ապրանք են բերել: Կամ ինչ-որ մեկից պարտքով ապրանք են վերցրել, եկել, կանգնել են, որ իրենց ընտանիքների գոյությունը պահպանեն: Այստեղ մարդիկ ամսավարձով չեն ստանում գումար, այլ օրավարձով են իրենց հոգսերը հոգում, վարկի գումարները փակում: Տները, մեքենաները, բոլորը գրավի տակ է դրված»,- «Մալաթիա» տոնավաճառի աշխատանքները կասեցնելու դեմ բողոքի ակցիա  իրականացնող  աշխատակիցներից մեկն այսպես ներկայացրեց տոնավաճառը փակելու դեմ իրենց բողոքի պատճառն ու հավելեց,  որ ինքը հաշմանդամ է և ընտանիքի գոյությունն այդտեղ աշխատելով է պահում:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցվում է, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և բողոքի ակցիա են կազմակերպել:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս