44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո երկրում տեղի ունեցող ներքաղաքական ընդվզումները, անկախ յուրահատկություններից, մասնակիցներից և առաջնորդներից, երկու հիմնական նմանություն ունեն. նախ, այդպես էլ չեն հասնում իրենց հիմնական նպատակներին, և երկրորդը՝ դրա հետևանքով հանրային դաշտում հանգեցնում են «մանդատները դրեք» թեզի անիմաստ շահարկումներին։