«Երբ փորման աշխատանքներ են լինում, այդպես թողնում, գնում են՝ հիմնականում ՀԷՑ-ի կողմից: Մենք պատրաստ ենք օգնել: Երեկ Շենգավիթ վարչական շրջանում էի, մի քանի կիլոմետր քայլել եմ, բավական խնդիրներ եմ տեսել: Որ քայլում եք՝ քայլելու հետ միասին, կարծում եմ, կարելի է այդ խնդիրները նկատել, տեղում վերացնել: Մայթը սարքել են, քաղաքացին գալիս ու ծաղկամանի է հանդիպում: Այդ խնդիրների լուծման համար գործիքներ կան տրված: Տեսնում ենք փորված տրանշե, ու 3-4 օր է՝ չեն աշխատում: Տենց չի լինում, էլի»։
«Եթե նախկինում աշխատում էինք գիշերը 02:00-ից մինչև 05:00-ն, ապա հիմա ժամերը փոխվել են՝ դառնալով 24:00-08:00-ն, դրա համար շատերն այս գրաֆիկով աշխատել դժվարանում են ու դուրս են գալիս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մաքրուհիներից մեկը՝ հավելելով, որ սա հանգեցնում է նրան, որ մնում են 5-6 հոգի, ու մեկ փողոցի փոխարեն՝ մեկ հոգուն հնարավոր է բաժին հասնի 3-4 փողոց: