Քաղաքացին գալիս, ծաղկամանի է հանդիպում. Քաղաքապետը՝ փորման աշխատանքների մասին
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, դիմելով վարչական շրջանների ղեկավարներին, կոմունալ վարչությանը, «Վեոլիա ջրի», ՀԷՑ-ի, գազի օպերատորներին՝ ասաց.
«Երբ փորման աշխատանքներ են լինում, այդպես թողնում, գնում են՝ հիմնականում ՀԷՑ-ի կողմից: Մենք պատրաստ ենք օգնել: Երեկ Շենգավիթ վարչական շրջանում էի, մի քանի կիլոմետր քայլել եմ, բավական խնդիրներ եմ տեսել: Որ քայլում եք՝ քայլելու հետ միասին, կարծում եմ, կարելի է այդ խնդիրները նկատել, տեղում վերացնել: Մայթը սարքել են, քաղաքացին գալիս ու ծաղկամանի է հանդիպում: Այդ խնդիրների լուծման համար գործիքներ կան տրված: Տեսնում ենք փորված տրանշե, ու 3-4 օր է՝ չեն աշխատում: Տենց չի լինում, էլի»։
Նա խնդրեց օպերատորներին՝ վերահսկել կապալառուներին, որ չստացվի՝ թերությունները վերացնելու համար նույն տեղը 2-3 անգամ գնալ:
«Երևի ամենաշատ խնդիրները «Վեոլիա ջրում» են, գիտենք, որ ցանցն ընդհանուր առմամբ մաշված է, և կապիտալ ներդրումներ են պետք»,- նշեց քաղաքապետը: