Հարց է առաջանում, թե ո՞րն էր այդ այցելության անհրաժեշտությունը: Եթե նկատի ունենանք պաշտոնական հանդիպումների իմաստով, ապա այդ նույն ասամբլեայի շրջանակներում արդեն մի քանի օր է՝ Նյու Յորքում գտնվում է ԱԳ նախարարը, որն ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ ինտենսիվ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի ԱԳ նախարարի»:
Մինչ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար-պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ հայտարարում էր, որ իրենք ոչ հրապարակային ֆորմատով քննարկել են ռազմական դրություն հայտարարելու հարցը և եկել այն եզրահանգման, որ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա, այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտնում է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում մեր ունեցած 105 զոհի ու տարածքային կորստի մասին:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Զեկույցում տեղ են գտել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներով հաստատված օբյեկտիվ և հավաստի ապացույցներն ու գնահատականները:
Միևնույն ժամանակ, Հաքը նշել է, որ ՄԱԿ-ը ողջունում է հացահատիկի արտահանման հարցով քննարկման հիմնական մասնակիցների միջև ցանկացած համակարգում։