«Փաշինյանին նախկինների անունից ներողություն խնդրելու իրավունք ոչ ոք չի տվել, թող ինքն իր անունից ներողություն խնդրի։ Իր գործած մեղքերն այնքան շատ են, ինքը նման սովորություն ուներ, չէ՞, գլուխն իջեցնում, ներողություն էր խնդրում, դա քիչ է՝ ծնկաչոքից թող սկսի»,- այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի տված մեկնաբանության մասին, թե Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ ներողություն է խնդրում նաև նախկին իշխանությունների համար։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց, որ դեռևս 1,5 տարի առաջ, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ կան խորհրդային քարտեզներ, տարբեր ժամանակահատվածներում գծված, որոնք տալիս են դելիմիտացիայի ու դեմարկացիայի ամբողջական պատասխանները։
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ մինչև այժմ գաղտնիության թույլտվություն չունի, հետևաբար՝ որևէ բան չի կարող ասել, թե ընդդիմադիր պատգամավորներն ԱԳՆ-ում խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական ինչ առաջարկների են ծանոթացել։ Միայն կարող է ասել, որ ադրբեջանական բաց աղբյուրներում էլ խոսում են այդ առաջարկների մասին՝ չթաքցնելով իրենց նկրտումներն ու պահանջները հայկական տարածքների նկատմամբ։
«Որքանով ես հասկանում եմ, Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգվեց՝ կապված Էրդողանի Բաքու այցի հետ։ Տեսնում եք, որ ժամանել է Բաքու և այս օրերին պետք է լիներ, կարծում եմ՝ պատճառը դա է»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Վաշինգտոնում նախատեսված հայկական կողմի հետ հանդիպումը Բաքվի առաջարկով հետաձգելու մասին։
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց առաջարկներ են փոխանցել, կա՞ն առաջարկներ, որոնց վերաբերյալ երկու երկրներն ունեն կոնսենսուս։
«Դրանք զորամասեր չեն եղել, իշխանությունը կրկին շեղում է». Սեյրան Օհանյան