«Դրանք զորամասեր չեն եղել, իշխանությունը կրկին շեղում է». Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությանը և իրեն անձեռնմխելիությունից զրկելուն, որը վերաբերում էր Պաշտպանության նախարարի պաշտոնավարման ընթացքում թույլ տրված չարաշահումներին՝ զորամասի տարածքներ վաճառելուն։
«Այդ միջնորդագրերին մենք չներկայացանք, քանի որ կարծում ենք՝ բոլոր այդ գործերի վաղեմության ժամկետներն անցած են, և եթե մենք ստորագրեինք, ապա այդ միջնորդագրերը չէին լինի, իսկ մենք հրաժարվել ենք ստորագրելուց, քանի որ գտնում ենք՝ մեղավոր չենք։
Այդ գործերը շինծու են, որևէ մի շահ, որևէ շրջանակի հետ մենք որևէ պայմանավորվածություն չենք ունեցել։
Չենք մասնակցել նաև նրա համար, քանի որ գիտենք՝ այս իշխանությունների օրոք առաջնահերթություններն՝ անվտանգային խնդիրները, գերակա չեն։ Նաև չենք մասնակցել, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես բոլոր հարցերը, սա ևս դակելու է։
Նախ այդտեղ զորամասեր չեն, իշխանությունն ամեն ինչ փոխելով՝ փորձում է կրկին շեղել մեր հանրության ուշադրությունը։ Դրանք հին, շահագործումից դուրս եկած հողամաս և ավերված շինություններ են»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում