Այս տարվա սեպտեմբերի 15-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի մոտ կրակոցներ էին հնչել: Ինչպես հայտնել էր shamshyan.com-ը, պարեկները նկատել էին Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում կայանված Mercedes G 55 և Toyota Camry ավտոմեքենաներ։ Վարորդները, նկատելով պարեկներին, դիմել էին փախուստի, սակայն պարեկները հետապնդել են նրանց։
2021թ. օգոստոսի 19-ի գիշերը Սյունիքի մարտական հենակետերից մեկում 3 զինծառայողների մարմիններ էին հայտնաբերվել, 3-ն էլ 19 տարեկան շարքայիններ՝ Մուրադ Մուրադյանը՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղից, Լևոն Հարությունյանը՝ Երևանից, Գոռ Սահակյանը՝ Դիլիջանից։
Շուրջ 2 ամիս առաջ՝ հուլիսի 14-ին, Սիսիանի զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, սակայն կատարվածը մնում է չբացահայտված։
Էլի եմ ասում՝ Արսենը չէր կարող այդ քայլին գնալ՝ ինքն իրեն խփեր։ 1 տարի 1 ամսվա ծառայող էր, անող լիներ՝ շուտ կաներ, ոչ թե․․․ Բայց իմ կարծիքով՝ իրեն նեղություններ տվել են, ինքն ուղղակի չի արտահայտվել, որովհետև այնպիսի ճարահատյալ վիճակում գտնվող ընտանիքի մեջ է մեծացել, որ նեղություններն իր մեջ քաշել է, չի ուզեցել որևէ մեկին անհանգստացնի»։