Կոռնիձորի 3 զինծառայողների սպանության գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ

2021թ. օգոստոսի 19-ի գիշերը Սյունիքի մարտական հենակետերից մեկում 3 զինծառայողների մարմիններ էին հայտնաբերվել, 3-ն էլ 19 տարեկան շարքայիններ՝ Մուրադ Մուրադյանը՝ Կոտայքի մարզի Բուժական գյուղից, Լևոն Հարությունյանը՝ Երևանից, Գոռ Սահակյանը՝ Դիլիջանից։

Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ նրանց դիերը հայտնաբերվել են գիշերը 2:15-ի սահմաններում՝ տղաները հրազենային վիրավորումներով են եղել։
Տեղ խոշորացված համայնքի Կոռնիձոր գյուղի հենակետում էր դեպքը տեղի ունեցել, Լաչինին սահմանակից Կոռնիձորը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հետ նոր սահման ունի, շուրջ 18 կիլոմետր, այդ սահմանի հայկական հենակետերից ադրբեջանական դիրքերը մի քանի հարյուր մետրի վրա են:

Այդ օրերին պաշտպանության նախարարը կտրականապես հերքել էր, որ  երեք զինծառայողների մահն ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է: Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ երեք զինվորների սպանության կասկածանքով ձերբակալված ժամկետային զինծառայող Ա.Հ.-ն նախնական տեղեկություններով՝ իրավապահներին հայտնել է, որ զորամասում մի զինվորի գումար է պարտք եղել, ինչի համար իր ինքնասիրությունը ոտնահարել են: Ըստ զինվորի՝ այդ պարտքի ու ինքնասիրությանը դիպչելու դեպքից տեղյակ են եղել այդտեղ գտնվող երեք ժամկետային զինծառայողներ: Արդյունքում՝ օգոստոսի 19-ի գիշերը ինքը գնացել է «դոմիկ», որ սպանի անձամբ այն զինվորին, որին պարտք է եղել ու իր ինքնասիրությունն է վիրավորել, սակայն նա այնտեղ չի եղել, ու սպանել է այդ երեք զինվորին, դուրս եկել դոմիկից՝ ասելով, թե դիվերսիա է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս