Ապրիլի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել, որի սկզբում հիշեցրել է Իլհամ Ալիևի խոսքը, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում իրենց հաղթանակը ճանապարհ է հարթել հետագա, այսպես ասած, խաղաղ բանակցությունների համար:
Ադրբեջանը փոքր դադարից հետո մարտի 30-ին դարձյալ ապատեղեկատվություն է տարածել և ՀՀ զինված ուժերին մեղադրել «հրադադարի ռեժիմը խախտելու համար»՝ հայտարարելով, թե «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից մի քանի անգամ՝ դադարներով, հրաձգային զենքից թիրախավորվել են Գորիսի, Վարդենիսի և Ճամբարակի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»: