«Նարեկ Սամսոնյանի կյանքը վտանգված է, Արմեն Գրիգորյանը դարձավ այս ռեժիմի զոհը». Աննա Մկրտչյան

AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵԽ գրասենյակի մոտ բողոքի ակցիա է իրականացնում։ Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին գրասենյակի ղեկավարին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի հացադուլի, նրա և փոդքասթի համահեղինակ ու վարող Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու խնդրի առանչությամբ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում խոսելով ասաց, որ Նարեկը և Վազգենը շատ լավ հասկանում էին՝ «աղդամցի» Ալենը կլիներ, թե «Նիկոլի բանդայից» մեկ ուրիշը, այդ մատնությունն իրենց վրա սարքելու էին։

«Չեմ ուզում կեղծել, շատ կոնկրետ ասում եմ՝ այս տղաների վիճակը լավ չէ, նրանք այնտեղ են ոչ մի բան չանելու համար, իրենք կասկածի հնարավորություն թողնող որևէ արարք չեն արել, նրանք այնտեղ են քրեական գործի հետ կապ չունեցող հանգամանքներով՝ Նիկոլի «sms»-ի հիման վրա։ Նիկոլը 2018 թվականից արդարադատություն իրականացնողներից սարքեց «վնգստացողներ» ու այդ  «վնգստացողների» համակարգով էլ հիմա ապահովում է տասնյակ քաղաքական բանտարկյալների բանտում լինելը։

Մենք պետք է հասկանանք, որ Նարեկ Սամսոնյանի կյանքը վտանգված է»,- նշեց Աննա Մկրտչյանը։

Կարդացեք նաև

Նա նաև հավելեց, որ Նարեկ Սամսոնյանը հացադուլ է հայտարարել, քանի որ  Հայաստանում չկա արդարություն ու արդարադատություն։ Վազգեն Սաղաթելյանը նույնպես բանտում է,  որովհետև Հայաստանում չկա արդարադատություն։ Հետևաբար՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի բոլոր քաղաքական բանտարկյալներն ազատ արձակվեն։

«Դավիթ Հմաբարձումյանը, ով բոլոր ընթացակարգերով դարձել է վարչապետի թեկնածու՝ կալանավորված է, հենց այդ փաստի համար է կալանավորվել, մեր սրբազանները, բարերարը…

Մեր այս բոլոր ակցիաներն ուշադրությունը գրավելու, այս ամենը ցույց տալու համար է, բայց այս ակցիաներով խնդիրը չի լուծվի, խնդիրը կլուծվի Նիկոլին վռնդելու փաստով։

Կհիշեք, Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ ամեն ծառի տերև կտրելն ինչ մեծ աղմուկի էր արժանանում, բոլոր տեսակի ու կարգի դեսպանները դրա մասին խոսում էին։  Բայց այդ նույն դեսպաններն ու միջազգային կառույցները լուռ են։ Արմեն Գրիգորյանն այս ռեժիմի զոհն է»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս