«Կարծում եմ՝ փորձ է արվելու հնարավորինս քիչ վնասներով հաղթահարել նոր զարգացումները։ Ըստ իս, Սիրիայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Իրանն ավելի զգոն պետք է որ լինի այլ ռեգիոններում։ Վերջին ամիսներին Իրանից բավականին շատ ուղերձներ են հղել Արևմուտքին, Իրանը բավականին զգուշավոր ու ճկուն քաղաքականություն է վարում և դա շարունակվելու է»,- նկատեց նա։
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ Իսրայելի պատասխանն ուշացավ, քանի որ, չնայած իր ռազմատենչ հայտարարություններին ու արկածախնդիր քաղաքականությանը, Իսրայելը չցանկացավ անել այնպիսի քայլեր, որոնք կապակայունացնեն ռեգիոնալ դրությունն էականորեն։
Հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի օդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին. այս մասին հաղորդել է Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ)։ Իրանը հոկտեմբերի 1-ին հարվածներ էր հասցրել Իրանին, ըստ իսրայելական կողմի՝ իրենք այս ամենով պատասխան հարված են տվել։
«Սակայն այդ հակասությունները հրապարակային դաշտում հայտարարություններում չեն արտացոլվում, այլ միայն քայլերից է հնարավոր զգալ, որ կան խնդիրներ, կոռեկտությունն ընդհանուր առմամբ պահպանվում է, քանի որ հարաբերությունների գինը բարձր է երկու կողմի համար էլ։ Սակայն այստեղ Երևանը լռում է, Անկարան անում է այնպես, ինչպես հարմար է։ Եվ դա կարծես չի անհանգստացնում Երևանին»,- ասաց նա։
«Այստեղ հստակ է ասվում նաև, որ Երևանից ակնկալվում են համարձակ քայլեր այն բանի դիմաց, որ Երևանի համար ստեղծվել է Վաշինգտոն-Բրյուսել հարթակ, փոքր աջակցություն այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում եռակողմ՝ Բլինքեն-Դեր Լեյեն-Փաշինյան հանդիպմամբ։ «Համարձակ քայլեր» ասելով՝ նկատի է առնվում Ռուսաստանի հանդեպ քայլերը և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով քայլերը։ Իր հերթին՝ ադրբեջանական կողմը, հասկանալով, որ սահմանադրական փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել մեկ օրում և նույնիսկ մեկ ամսում, շարունակում է պնդել այդ պահանջը՝ ամենայն հավանականությամբ այդ ուղղությամբ Երևանից ինչ-որ այլ բնույթի քայլ ակնկալելով»,- ասաց Տարասովը։
Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում փաստացիորեն սառեցրել է գործունեությունը և կլքի ՀԱՊԿ-ը, իսկ թե երբ դա տեղի կունենա՝ Փաշինյանը չի մանրամասնել։