Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը գրում է. «Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է

Այսօր ԵԱՏՄ ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ, որում հստակ և լրջորեն զգուշացրին հայ հասարակությանը, որ կատակների ժամանակն անցել է։ Նրանք վերահաստատեցին, որ քանի որ Հայաստանում ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին օրինագիծ, և այս տարվա մայիսին ընդունվել է ԵՄ-ի և Հայաստանի միջև Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ համատեղ հռչակագիր, իսկ Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել երկու տնտեսական միություններում, ապա Հայաստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը։ Հայտարարության մեջ առաջարկվում է հանրաքվե անցկացնել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով, որպեսզի Հայաստանի ժողովուրդը կարողանա ասել իր խոսքը։

Ինչ-որ իմաստով հանրաքվեն արդեն իսկ կկայանա հունիսի 7-ին։ Քվեարկելով այս ռեժիմի օգտին կամ դեմ՝ Հայաստանը կքվեարկի այս ռեժիմի քաղաքական կուրսի օգտին կամ դեմ։ Եվ եթե, Աստված մի արասցե, այս դավաճանական խունտան մնա իշխանության ղեկին, դա կնշանակի, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուսական շուկայից հրաժարվելու, գազի և էլեկտրաէներգիայի գների 4 անգամ բարձրացման, Սահմանադրության փոփոխության, հայոց եկեղեցու դեմ բռնաճնշումների, սեփական պատմությունից հրաժարվելու օգտին և այլն։

Եվ այս դեպքում հանրաքվեի հարցն է՛լ ավելի սուր կդրվի։ Այն ժամանակ պետք կլինի ամենասեղմ ժամկետներում հաստատել, որ հայերն ինքնակամ են ուզում իրենք իրենց մեծ ցավ պատճառել, ուզում են ապրել խավարի, աղքատության, սովի ու ցրտի մեջ։

Իսկ թե դա ինչ տեսք կունենա, կարելի է ասել հենց հիմա. սնանկանում են մեր ֆերմերները, հետ են ուղարկվում մեր բեռնատարները, փտում է մեր արտադրանքը, շուտով աթար ենք վառելու, որպեսզի ձմռանը չցրտահարվենք։ Չորս անգամ կբարձրանա գազի գինը։

Մենք ուզում ենք ինքնե՞րս կրակել մեր ոտքին։ Եթե ոչ, ապա մի՛ նստեք տանը, գնացե՛ք ընտրությունների հունիսի 7-ին և կանգնեցրե՛ք այս ինքնասպանությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031