«Չաո, միստեր սեկոնդ Պռեզիդենտ». Արմեն Աշոտյանը` Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Պարոն Ռոբերտ Քոչարյան,

Քանի որ Դուք այդպես էլ չեք հանգստանում (Հ1-ի հարցազրույցը վկա), իմացեք, որ Նիկոլն իրականում Ձեր իրավահաջորդն է։

Ինչու՞ (խաղարկային էմոցիայի տակ կզարմանան Ձեր աջակիցները):

Շատ պարզ:

Ձեր նման ապոլիտիկ անձն է 1998-ից սկսել ապականել Հայաստանի քաղաքական դաշտը:

Ձեր նման անձակենտրոն մարդուց է սկսվել Հայաստանի քաղաքական կյանքի կազմաքանդումը։

Դուք եք հակահամակարգային քաղաքականության կնքահայրը մեր երկրում։

Ու այո, իմ կարծիքով, մենք էլ ենք մեղավոր Ձեր սխալների մեջ:

Որ օգնել ենք Ձեզ։ Որ աջակցել ենք։ Որ սեփական շահը ստորադասել ենք։ Որ Ձեր նմանին դարձրել ենք նախագահ։

Դուք չարի կրողն եք, ու չարի վերջը միայն Ձեզանով դնել չեք կարող։

Դուք անցյալի ուրվական եք, որ կոմունիզմի ուրվականի նման ՝ ապագա չունի։

Աստված առաջ, անցեք խորհրդարան, միասնական ուժերով Նիկոլի վերջը վերջապես տվեք, եւ հետո գնացեք նաեւ Դուք (վաղուց էր պետք)։

Չաո, միստեր սեկոնդ Պռեզիդենտ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031