Հունիսի 21-ին դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Արդեն կատարվել է միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխանցմամբ՝ քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 4418 դիմորդ, քննությանը մասնակցել է 4210-ը, միջին միավորը եղել է 12․9-ը։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 661 հոգի կամ մասնակիցների 15,7 տոկոսը։
«Մինչև Բյուրական գալն ու աշխատանքի անցնելն ինձ ոչ մի անգամ չէր հաջողվել Համբարձումյանին նույնիսկ հեռվից տեսնել։ Երազում էի տեսնել նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ չէի որոշել կյանքս կապել աստղագիտության հետ։ Բայց ճակատագիրը բարեհաճ գտնվեց իմ հանդեպ՝ տարիներ հետո աշխատեցի նրա հետ։ Երբեմն մտածում եմ, թե ինչքան բան այնպես չէի իմանա, ինչպես գիտեմ հիմա, եթե չլիներ այդ շփումը։
Ավարտվել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները, և արդեն կատարվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխանցմամբ՝ քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 4349 դիմորդ, քննությանը մասնակցել է 4193-ը: Միջին միավորը եղել է 12.23-ը:
Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին փոխանցեցին, որ արդեն արվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության առաջին փուլի արդյունքների նախնական վերլուծությունը: Ըստ այդմ, քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 2018 հոգի, մասնակցել է 1968-ը, միջին միավորը եղել է 10.84-ը: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 458-ը կամ մասնակիցների 23.3 տոկոսը:
«Հաճախ զարմանում են, երբ հայերեն եմ խոսում, ու մտածում են, որ հարազատներիցս մեկը հայ է կամ կինս է հայ: Իրականում՝ ո՛չ հարազատներս են հայ, ոչ էլ կին ունեմ»,- ասում է Ճապոնիայի Վասեդա համալսարանի հետազոտող, հայագետ Տակայուկի Յոշիմուրան ու հպարտորեն շեշտում՝ ՀՀ-ում ապրող մի քանի ճապոնացի տիրապետում են հայերենին, իսկ ես մենակ եմ Ճապոնիայում դասավանդում հայոց լեզուն: