Սա կրոնական պատերազմ է, և մենք գալիք հազարամյակի համար կկանխորոշենք Մերձավոր Արևելքի ճակատագիրը. Լինդսի Գրեհեմ
Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ, Հարավային Կարոլինա նահանգը ներկայացնող սենատոր Լինդսի Գրեհեմը, որը համարվում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության «ծանրքաշայիններից» մեկը, հայտարարել է. «Սա կրոնական պատերազմ է, և մենք գալիք հազարամյակի համար կկանխորոշենք Մերձավոր Արևելքի ճակատագիրը»։
Ավելի վաղ ԱՄՆ-ում բնակվող Իրանի շահի թագաժառանգ Ռեզա Փահլավին ևս այս պատերազմն անվանել էր «խաչակրաց արշավանք»: Իսկ ԱՄՆ ներկայիս ռազմական նախարարը՝ Փիթ Հեգսեթը, դեռ 2019 թվականին խոսում էր Երրորդ տաճարի կառուցման մասին։
Հիշեցնենք, որ Գրեհեմը ցանկացած հակամարտությունում կողմնակից է ռազմական ուժի կիրառմանը։ Նա Իրանի ամենամոլի թշնամիներից է և տարիներ շարունակ կոչ է արել ռմբակոծել Իրանի նավթային ենթակառուցվածքները։ Նա նաև Իսրայելի անվերապահ և ամենաակտիվ լոբբիստներից է Սենատում։
Թեև 2016-ին նա քննադատում էր Դոնալդ Թրամփին, հետագայում դարձավ նրա ամենամոտ վստահված անձանցից մեկը։ Նա հաճախ է հանդես գալիս որպես Թրամփի «ձայնը» Սենատում, հատկապես ազգային անվտանգության հարցերում։



