Բաժիններ՝

20 միավոր հավաքել է 4 հոգի. Հայտնի են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության առաջին փուլի արդյունքները

Հունվարի 15-ից մեկնարկել են 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները:

Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին փոխանցեցին, որ արդեն արվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության առաջին փուլի արդյունքների նախնական վերլուծությունը: Ըստ այդմ, քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 2018 հոգի, մասնակցել է 1968-ը, միջին միավորը եղել է 10.84-ը: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 458-ը կամ մասնակիցների 23.3 տոկոսը:

18-18.75 միավոր հավաքել է 63 հոգի, 19-19.75 միավոր՝ 41, և 20 միավոր հավաքել է 4 հոգի:

Երբ կատարում ենք 2022 և 2023 թվականների միասնական քննությունների առաջին փուլերի ցուցանիշների համեմատություն, ապա պարզ է դառնում, որ քննությանը մասնակցել է 5142 հոգի, միջին միավորը եղել է 11.96:

Կարդացեք նաև

2022թ. 7.5-ից ցածր միավոր հավաքել է 805 հոգի, 2023թվականին՝ 458:

18-20 միավոր 2022թ. հավաքել է 503 հոգի, 2023 թվականին՝ 108 հոգի:

Հավելենք, որ հունվարի 15-ին դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից, հունվարի 22-ին՝ «Օտար լեզուներ»-ից, հունվարի 29-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»-ից, փետրվարի 4-ին քննություն կհանձնեն «Մաթեմատիկա»-ից, փետրվարի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից, իսկ 12-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից:

Նշենք, որ, ըստ գործող կարգի՝ այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

Տեսանյութեր

Լրահոս