Ցավալիորեն պետք է արձանագրել, որ ՀՀ իշխանությունները հլու-հնազանդ շարունակում են կատարել ադրբեջանական պահանջները՝ անկախ նրանից, թե դրանք որևէ ձևով փաստաթղթավորվա՞ծ են, թե՞ բանավոր ձևով են հնչում: ՀՀ իշխանություններն արդեն հասցրել են մեծ հարված հասցնել Արցախին, Արցախի ինքնորոշման իրավունքին, անվտանգությանը, արցախցիներին, և այս պարագայում որևէ ձևով չեմ բացառում, որ մի փուլում Հայաստանն առհասարակ նույնիսկ հումանիտար ուղղությամբ տրամադրվող ֆինանսավորումը կարող է դադարեցնել: