«Մինչև Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը, մեր գործով բավականին տևական ժամանակ նիստերը հետաձգվում էին դատախազության միջնորդությամբ, ինչպես նաև մեր տարբեր գրություններով, միջնորդություններով, որով խնդրում էինք վերահաշվարկ կատարել, և դատախազությունն էլ ընդունում էր դրա անհրաժեշտությունը: Անգամ դատարանում հայտարարում էին՝ հնարավոր է հայցից հրաժարում լինի, բայց դա տեղի չունեցավ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործով դատարանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը:
«Մի քանի դատական նիստեր հետաձգվել էին այդ պատճառաբանությամբ: Դատախազությունն ասում էր, որ աշխատում են վերահաշվարկի ուղղությամբ, ու շատ հնարավոր է, որ հայցի առարկայի փոփոխություն կատարվի»,- ասաց Վահագն Դալլաքյանը:
18 բանկ միասին վերցրած մի քանի անգամ պակաս վարկ են հատկացրել այս ծրագրից օգտվող քաղաքացիներին, որովհետև վարկերի առյուծի բաժինը «ՀայԷկոնոմբանկինն» է եղել։
Սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտը հարկադրաբար լքած ու Հայաստան եկած արցախցի մեր հայրենակից Գևորգ Խանումյանը 168.am-ին հայտնեց, որ ՀՀ սահմանն անցնելուց հետո ինքը ֆինանսական որևէ աջակցություն չի ստացել կառավարությունից: