Որքան էլ մարդկանց թվա, որ իրենց բաժին հասած ցավն անտանելի է, պետք է ծնկները ծալված մնան, Աստծով ամեն ինչ հնարավոր է: Հարազատից բաժանումը չպետք է լինի պատճառ՝ չարանալու: Այդ բաժանումը մեր առջև դնում է պարտավորություն՝ հարատև գործ և աղոթք մեր հարազատի հիշատակի համար: Պետք է ոչ թե սգի մեջ հարատևել, այլ բարի գործով, աղոթքով թեթևացնել բաժանման ցավը:
Քրիստոնեությունը շատ գեղեցիկ ճանապարհ է ցույց տալիս մարդու կյանքի համար` բացահայտելով սիրո վարդապետությունը նաև ներանձնական մարդաբանության մեջ, որտեղ տիրում է ներքին ներդաշնակ համակարգն ու անսահման ազատությունը, որտեղ անհրաժեշտություն չկա բազմաթիվ անգամ երկրի վրա ծնվելու, մեռնելու և ունենալ տարատեսակ մարմիններ ու դեմքեր, քանի որ յուրաքանչյուր մարդ յուրօրինակ է և անկրկնելի` ստեղծված լինելով Աստծո պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1.26):
Պողոս առաքյալի այս հորդորը, թե՝ «Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են» մտորելու առիթ է տալիս յուրաքանչյուրիս՝ ինչպե՞ս գործածել ժամանակը, որպեսզի մեր քայլերը լինեն խոհեմ և աստվածահաճո, որպեսզի ինչպես առաքյալն է ասում՝ մեր կյանքն ապրենք իմաստությամբ և ոչ անմտորեն (Եփեսացիներ 5:15-16):
Մոսկվայի միտրոպոլիտ Ինոկենտիի մոտ ճաշի ժամանակ ապագա կյանքի մասին խոսակցություն գնաց: Կեսօրվա արևի դիմաց նստած սարկավագը առարկեց.
Ցարգրադում մի ահարկու, արյունարբու վեզիր էր իշխում, ում սիրելի զբաղմունքն ամեն օր հետևելն էր, թե դահիճն ինչպես է մահապարտներին գլխատում իր պալատի առջև: Իսկ Ցարգրադի փողոցներում մի Աստծու խենթ, սրբակյաց ու մարգարե էր ապրում, ում բոլորը Աստծո սուրբ էին համարում: Մի առավոտ, երբ դահիճը հերթական դժբախտին էր գլխատում, Աստծո խենթը կանգնեց վեզիրի պատուհանների տակ և սկսեց մուրճն օդում այս ու այն կողմ թափահարել:
Արարիչ Աստված, Իր անհուն սիրուց մղված, ստեղծեց համայն աշխարհն ու տիեզերքը՝ ի վայելումն արարչության թագ ու պսակ հանդիսացող մարդու, որին և տնտես կարգեց ողջ արարչության վրա, ինչպես փաստում է Ծննդոց Գիրքը. «Տեր Աստված Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի» (2:15): Տեր Աստված պատվիրեց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան…» (1:28):
Աստվածաշունչը շեշտում է հավատքի կարևորությունը, հավատք, որը փրկում է մարդուն և պարգևում կյանք: Մարդկանց ընկալումները տարբեր են հավատքի վերաբերյալ, բայց վերջնական հիմնակետում այդ ամենն ամբողջանում է երկնքից իջած հավիտենական ճառագայթի ներքո:
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Ստորև ներկայացնում ենք Արմեն Աշոտյան-քաղաքացիներ հարցուպատասխանը. – Պարոն Աշոտյան, մի անձնական հարց տամ, եթե դեմ չեք։ Ո՞նց եք անցկացրել ամառային ամիսները բանտախցում։ Ինչո՞վ եք զբաղվել։ Արմեն Աշոտյան.- Ճիշտ այնպես, ինչպես դրան նախորդած մյուս 12 ամիսները «Նուբարաշեն» ՔՀԿ-ում։ Տարվա […]
Ո՞վ է կինը՝ ընտանիքում, հասարակության մեջ, ի՞նչ դեր ու առաքելություն ունի: Տարբեր կրոններում տարբեր են կնոջ մասին ըմբռնումները, ընտանիքում` նրանց տեղն ու դերը։
Ժողովրդական խոսքն ասում է՝ հողը խաբար չտա։ Բայց այս անգամ տալու է։ Ու խաբարը՝ գերեզմանատեր ու անշիրիմ նահատակներին, լինելու է դատաստանի մասին։ Հողը նրանց է հասցնելու իրենց սպանողներին կյանքի դատապարտելու մասին խաբարը։