Բերդում շուրջտարին միևնույն եղանակն է՝ մշտական պայքարի եղանակ է…

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Ստորև ներկայացնում ենք Արմեն Աշոտյան-քաղաքացիներ հարցուպատասխանը.

Պարոն Աշոտյան, մի անձնական հարց տամ, եթե դեմ չեք։ Ո՞նց եք անցկացրել ամառային ամիսները բանտախցում։ Ինչո՞վ եք զբաղվել։

Արմեն Աշոտյան.- Ճիշտ այնպես, ինչպես դրան նախորդած մյուս 12 ամիսները «Նուբարաշեն» ՔՀԿ-ում։ Տարվա եղանակներն այստեղ ինձ համար կիրառելի չեն. բերդում շուրջտարին միևնույն եղանակն է՝ մշտական պայքարի եղանակ է, գոյության պայքարի, ազատության համար պայքարի, մեղքերի դեմ պայքարի, առողջությունը պահպանելու պայքարի, տարաբնույթ միջատների դեմ պայքարի, ծուլության ու հուսահատության դեմ պայքարի, ազգուրացների դեմ պայքարի․․․

Կարդացեք նաև

Ասում են, որ կյանքը պայքար է։ Եթե այդպես է, ապա ազատազրկումն այդ պայքարի դեմ առ դեմն է, մենամարտը։ Եվ ինչպես սովորական կյանքում, այնպես էլ այստեղ, եթե հաղթես ինքդ քեզ, մնացած ամեն ինչը հաղթահարելի է։

Ամառային ընթերցանությունից կարող եմ խորհուրդ տալ Նիկոլայ Սերբացու «Պատերազմը և Աստվածաշունչը», Նասիմ Թալեբի «Шкура на кону», Դեն Գոնսի «Պլանտագենետները» գրքերը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

06.09.2024թ.

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30