Ադրբեջանը ՆԱՏՕ-ական չափանիշներով կամ թուրքական մոդելի բանակի ստեղծման գործընթացից բխող բարեփոխումները զինված ուժերում շարունակում է:
Ժամանակակից կրթությունը պետք է լինի հարմարեցված ու ճկուն՝ համապատասխանելու 21-րդ դարի արագ փոփոխվող պահանջներին: Ահա որոշ առանցքային սկզբունքներ, որոնք կարող են ձևավորել ժամանակակից կրթության մոտեցումները.
Մեր տարածաշրջանում և դրանից դուրս ռազմական կոնֆլիկտների, անվտանգային լրջագույն մարտահրավերների, ժամանակակից պատերազմների պայմաններում պակաս կարևոր չէ հասկանալ՝ ինչ մարտահրավերներ, ինչ նոր մարտավարություն է առկա տեղեկատվական պատերազմի դաշտում և կիբերանվտանգության ոլորտում: Մասնավորապես, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանից և Թուրքիայից ռազմական սպառնալիքները չեզոքացված չեն, կա նոր պատերազմական գործողությունների հավանականություն, եթե ոչ մասշտաբային, ապա առնվազն լոկալ:
168.am-ը փոխնախարարից հետաքրքրվեց՝ այսօր Հայաստանն ունի՞ կիբերանվտանգության ռազմավարություն, նաև հիշեցրեց, որ դեռ 2017-2018 թվականներին՝ նախկին իշխանությունների օրոք, լուրջ աշխատանք է տարվել նոր ռազմավարության մշակման ուղղությամբ: