Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում փակվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, որի ներկայացուցիչները միակն էին, որ կարող էին այցելել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին ու պատանդներին, ապահովել նրանց և Հայաստանում գտնվող հարազատների միջև կապը։
իգրան Աբրհամյանը նաև ընդգծեց՝ Հայաստանի իշխանությանն անհրաժեշտ է հույսի, լավատեսության և խաբկանքի փաստաթուղթ, ինչը կիսատ-պռատ ստացել է ու փորձում է որպես խաղաղություն ծախել, իսկ Հայաստանի շահերը շոշափող, բովանդակություն ապահովող և երկարաժամկետ կայունության ու անվտանգության երաշխիքներ չկան, որովհետև իշխանությունն օրվա քաղաքական կուրսով է շարժվում և առաջնայինը իր վերարտադրության ապահովումն է:
Այսօր բռնի անհետացած անձանց միջազգային օրն է։ Այս առիթով անհետ կորած տղաների ծնողների ջանքերով կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում անհետ կորած տղաների ծնողները ոչ միայն ներկայացրեցին իրենց պատմությունները, այլև իրավական առումով մասնագետները ցույց տվեցին այն խնդիրները, որոնք պետք է լուծեն պատկան մարմինները։
Արդեն գրել ենք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները վերջին անգամ հունիսին են այցելել Բաքվում պահվող հայ պատանդներին ու գերիներին, և դեռևս հարցական է՝ առաջիկայում կայցելե՞ն նրանց, թե՞ ոչ, քանի որ Ադրբեջանի իշխանությունների պահանջով Կարմիր խաչի գրասենյակը փակվելու է Բաքվում։
Ադրբեջանի իշխանություններն արդեն պաշտոնապես հաստատել են, որ մտադիր են փակել Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը, ինչի մասին մարտի 5-ին հայտարարել էր Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը։