Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն օրերս ավանդական դարձած ամենամյա 3 աստղաբաշխական դրամաշնորհներն է հատկացրել՝ սեփական կեցությունն ու գործունեությունն անխափան ու անխոչընդոտ ծավալելու նպատակով:
Վարչապետի աշխատակազմը, հավատարիմ մնալով «թավշյա» ավանդույթին, դարձյալ դրամաշնորհի ձևով մի կլորիկ թիվ է տրամադրել «Կառավարական տնտեսություն» ՊՈԱԿ-ին՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործման ու սպասարկման համար: