«Կալանավորումը բացառիկ խափանման միջոց է, սակայն, ինչպես տեսնում ենք բերված թվերից, այն դարձել է օրինաչափություն»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Հայ-ռուսական համալսարանի մագիստրոս, իրավաբան Գրիգոր Չափանյանը՝ անդրադառնալով այն թվային աղետալի ցուցանիշին, ըստ որի՝ Վերաքննիչ դատարանում կալանքի բողոքարկումներից բավարարվում է միայն մոտ 2%-ը: