Բայց դա տեղի չի ունենում, որովհետև այդպիսի հասարակություն ունենալու շահառուն հենց հասարակությունն ինքն է, մնացած բոլոր խմբերը, ովքեր աշխատում են հանրության հետ, նման փոփոխության շահառուներ չեն, որովհետև առողջացած հասարակությունը դառնալու է նաև պահանջատեր ու պահանջներ է ներկայացնելու, առաջին հերթին, իշխանությանը, բայց նաև բոլոր նրանց, ովքեր երկրի ճակատագրի համար առնվազն ֆորմալ պատասխանատվություն են կրում։
Նրա կարծիքով՝ Հարավային Կովկասում Ադրբեջանի գերինքնավստահ քայլերը անհանգստացնում են նաև Մոսկվային, ում ձեռնտու է, որ այս փուլում Թեհրանը փորձի բոլոր միջոցներով զսպել Ադրբեջանին:
168.am-ի ուղիղ եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն էներգետիկ անվտանգության հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Արա Մարջանյանն է:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ բանակցային գործընթացի ողջ տրամաբանության մեջ օգտագործվել է ազգերի ինքնորոշում տերմինը, որն Արցախյան հիմնախնդրի միջազգային իրավունքի կետերից բխող ձևակերպում է։