Լաչինի միջանցքի փակումից հետո տեղի ունեցած իրադարձությունները հերթական անգամ, բայց ավելի առարկայաբար ցույց տվեցին, որ Հայաստանում գործնական, գործառութային իմաստով պետություն գոյություն չունի։ Դրա մասին գրեթե ուղիղ տեքստով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում կոչեր անելով բոլորին՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ֆեյսբուքյան օգտատերերին, ակտիվիստներին և պասիվիստներին, աղմուկ բարձրացնել Արցախին սպառնացող հումանիտար աղետի մասին։ Նա, իհարկե, ձևականորեն հայտարարեց […]
Արդեն 72 ժամ է՝ Արցախը շրջափակման մեջ է: Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։ Թվիթերում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ փակ է Շուշի-Քարին տակ խաչմերուկը. քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:
«Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ իշխանության, վստահեցնում եմ՝ մենք կասեինք ո՛չ Ռուսաստան, ո՛չ արևմտյան տարբերակ: Կասեինք՝ միայն հայկական տարբերակ»,- «Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» համաժողովի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հայաստանն ու Ռուսաստանը, ըստ իս, բնական դաշնակիցներ են՝ նախևառաջ արժեքային համակարգով: Իսկ Կովկասում ովքե՞ր են մեր սպառնալիքը. Հայաստանն ունի երկու սպառնալիք՝ դա թուրք-ՆԱՏՕ-ական տանդեմն է և Ադրբեջանը»,- «Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» համաժողովի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
2 տարի առաջ նոյեմբերի 29-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում մի փաստաթուղթ էր հրապարակել՝ նշելով, որ այն 2020-ի պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմական գործողությունները դադարեցնելու համար առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալն էր, ինչը Փաշինյանը մերժել էր։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է:
Այսօր կառավարության շենքի մոտ, նիստից առաջ լրագրողները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեցին, թե Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհի կառուցման վերաբերյալ ինչ գործընթացներ են տեղի ունենում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնում են, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2022 թվականի օգոստոսին: