«Այստեղ հայկական համայնքը բավականին հզոր է, 1 միլիոնից ավելի հայ է ապրում։ Մենք ակնկալիքներ ունենք ԱՄՆ-ից, որը որպես հզոր պետություն՝ պետք է սաստի Ադրբեջանի սադրանքները և հարցին տա ավելի ադեկվատ լուծումներ»։
Լոս Անջելեսի Համաշխարհային կրթական հետազոտական դաշինքի հիմնադիր նախագահ և «Միացյալ հայրենասերներ Հայաստանի համար» միության հիմնադիր Դավիթ Մնացականյանը դիմելով Արցախում շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, հայտարարել էր, որ սփյուռքը հայության հետ է։