«Այսօրվա ուղերձում Թուրքիայի պատասխանատվության մասին որևէ խոսք չկա. քաղաքական գնահատական տրված չէ, հետևապես, հարց՝ ժխտողականությունը հո պոզով-պոչով չի՞ լինում։ Փաշինյանն ավելին է անում, քան թուրքական թեզեր գեներացնողները»,- ասաց Սուրենյանցը՝ ուշադրություն հրավիրելով նաև Փաշինյանի կողմից անընդհատ կրկնվող Մեծ եղեռն ձևակերպման վրա, որն իրավական պատասխանատվություն չենթադրող ձևակերպում է։
«Շատ լավ հիշում եմ՝ Սերժ Սարգսյանը զարմացավ, ասաց՝ ինչպե՞ս, Հայաստանում կարող է լինել հայ, որ ուրանա՞, ժխտի՞ Հայոց ցեղասպանությունը։ Մենք կարիք չունենք նման օրենքի, բայց, արի ու տես, որ հիմա կարիք ունենք։ Ամոթով եմ ասում, բայց այն օրենքը, որի մասին խոսվեց այսօր, ուղղված է Ցեղասպանության հայանուն ժխտողների դեմ»,- ասաց Հակոբ Ավետիքյանը։
Նիկոլ Փաշինյան, ինչպե՞ս ես կարողանալու թույլ չտալ, որ գերտերությունները Հայոց Ցեղասպանության հարցն օգտագործեն, երբ դու անգամ չես կարողանում Հայաստանի տարածքներն ազատես ադրբեջական օկուպացիայից. 168 TV-ի եթերում դիմելով ՀՀ իշխանությանը՝ նման հարցադրում արեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
«Փաշինյանին իշխանության բերելն ու Արցախն Ադրբեջանին հանձնելը համարժեք են. Փաշինյան-ՔՊ օպերացիան աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը սպասարկելու համար է։ Փաշինյանն իր բոլոր գործողություններով տանում է հայկական պետականության լուծարմանը»,- ասաց Դեմոյանը, որը Փաշինյանին համարում է պանթուրքիզմի գաղափարախոսությունը սպասարկող ղեկավար։
Փաշինյանի ներկայիս թրքամետ էքստազն իրականում Արցախյան վերջին պատերազմում կրած պարտության, ռուս-ուկրաինական պատերազմի, Արցախի հայաթափման, գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերի կամ գլոբալ տաքացման հետևանք չէ։