Հենց այս մանրուքների խաղն է գրավել նորաձևության սիրահարներին։ Կանայք ընտրում են զամշե սուր քթով երկարաճիտ կոշիկներ՝ միաժամանակ իրենց տեսքին խորություն հաղորդելու և ուրվագիծը տեսողականորեն երկարացնելու ունակության համար։
«2025 թվականի նորաձևությունը կմիավորի յուրահատուկ էսթետիկան, համարձակությունն ու վերադարձը դեպի անհատականություն»․ սա Platon FF ապրանքանիշի հիմնադիր, ոճաբան Էրիկա Չիլինգարյանի մասնագիտական դիտարկումն է նորաձևության սպասվող թրենդերի մասին։