Երեկ Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, ապա պատգամավոր Կարեն Սարուխանյանի ԱԺ-ում օգնական, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շնորհավորանքները որպես իր շեֆի շնորհավորանք հրապարակող Էմմա Պալյանը հայկական ինֆորմացիոն դաշտի «աստղն» էր, բնականաբար, ոչ թե դարակազմիկ օրենսդրական նախաձեռնության, այլ հերթական անգամ անհեթեթագույն մտքեր արտահայտելու առիթով:
Շուրջ 10 օր առաջ 168.am-ն անդրադարձել էր Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի երկարամյա ղեկավար Արծրունի Իգիթյանի հրաժարականի պահանջներին ու դրանում ՔՊ-ականների ներգրավվածությանը: Ախուրյանում, սակայն, մինչ օրս էլ չեն դադարում արդեն նախկին համայնքապետի հրաժարականի պատճառների վերաբերյալ վարկածների քննարկումը՝ սկսած ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի ներգրավվածությունից այս պատմության մեջ՝ որպես Արտակ Ադամյանի ընկեր, վերջացրած Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Կամո Ներսիսյանով, ով իր հետաքրքրությունն ունի Ախուրյան համայնքում:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյան այսօր հերթական անգամ ԱԺ ամբիոնն օգտագործեց թիրախավորելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին:
Պարոն Աջապահյան, հաճախ մոմ վառե՛ք. ՔՊ-ական Էմմա Պալյանը՝ Միքայել Աջապահյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ի՞նչ տեղեկություն կարող է փոխանցել Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների վերաբերյալ, որոնց ծնողները երեկ հերթական անգամ փակել էին Գյումրի-Բավրա ավտոճանապարհը:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք ադրբեջանական կողմը պատասխանե՞լ է Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ արված առաջարկներին.
«Սա ոչ միայն Միքայել Աջապահյանի դեմ քարոզ է, այլ նաև Հայ Առաքելական եկեղեցին հերթական անգամ վարկաբեկելու՝ Նիկոլի վարչակազմի փորձն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հասցեին հնչեցրած ելույթին:
«Էմմա Պալյանը երեխա է, վերջերս է ծնվել, վերջերս է մեծացել և ինքն իրեն չպետք է թույլ տա իր թեմի առաջնորդի, որն իր հոր, եթե ոչ՝ պապի տարիքին է, ասածները քննադատել և մեկնաբանել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի այսօրվա ելույթին՝ ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Այսօր խորհրդարանում, երբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, հայտարարում էր, որ Նիկոլին փրկելու ժամանակը չէ, և դավաճանի պիտակը կպնելու է բոլորին, ԱԺ օթյակում գտնվող լրագրողներից մեկը ֆիքսել էր, թե ինչպես է ծիծաղում իշխանական պատգամավոր Էմմա Պալյանը։