«Ծիծաղել եմ Գեղամ Մանուկյանի ասած «ինքնաբուխ» բառի վրա». Էմմա Պալյան

Այսօր խորհրդարանում, երբ  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, հայտարարում էր, որ Նիկոլին փրկելու ժամանակը չէ, և դավաճանի պիտակը կպնելու է բոլորին, ԱԺ օթյակում գտնվող լրագրողներից մեկը ֆիքսել էր, թե ինչպես է ծիծաղում իշխանական պատգամավոր Էմմա Պալյանը։

Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերերի մոտ սա զայրույթ էր առաջացրել, նրանք հարցնում էին, թե ինչի վրա է ծիծաղում իշխանական պատգամավորը, երբ սահմանին կա 105 զոհ, և այդ թիվը դեռ վերջնական չէ։

168.am Էմմա Պալյանին փոխանցեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցը, թե Գեղամ Մանուկյանի ելույթի ընթացքում ի՞նչն էր իր մոտ այդպես ծիծաղ առաջացրել։

«Ես այս մասին իմ ֆեյսբուքյան էջում արդեն գրառում եմ կատարել։ Ես ծիծաղել եմ, ժպտացել եմ Գեղամ Մանուկյանի այն արտահայտության վրա, որ երեկվա խայտառակ ակցիան եղել է ինքնաբուխ, Գեղամ Մանուկյանն այդ «ինքնաբուխ» բառն իր ելույթում չորսից հինգ  անգամ կրկնեց, որն ինձ ստիպեց ժպտալ»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է քննադատություններին, որ զոհեր ունենալու ֆոնին արդյո՞ք ճիշտ էր նման ծիծաղը, Էմմա Պալյանը սահմանափակվեց հարցին կարճ պատասխանելով. «Կարծում եմ՝ բավարար չափով մեկնաբանեցի»։

Տեսանյութեր

Լրահոս