Պատկերացնո՞ւմ եք, և այսպես, նույն հիմնավորմամբ ստորագրվել է 036 հրամանը, 040 հրամանը: Ես չեմ ուզում խոսել այդ հրամանների բովանդակության մասին, չեմ ուզում վնաս հասցնել երկրին: Բայց պատկերացնո՞ւմ եք, հրամանը հիմնավորվում է փաստաթղթով, որը ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները: Բայց ո՞վ են նրանք ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի համար: ՀՀ գլխավոր շտաբի պետը թող նայի՝ ինչի հիման վրա հրաման տալու իրավունք ունի:
2023 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը Պաշտպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու որոշում էր կայացրել, որտեղ կառուցվածքային որոշակի փոփոխություններ էին սահմանվել:
Լավ է, որ գոնե իր հարցազրույցի մի հատվածում Ամիրխանյանը հիշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ինստիտուցիոնալ կերպով սկսվել է 2008-2009 թվականներին՝ պաշտպանական զարգացման նախագծի շրջանակում, որ նախկին իշխանությունների օրոք է Վազգեն Սարգսյանի անվան երբեմնի համալսարանում, այսօր՝ արդեն ռազմական ակադեմիայում բացվել հրամանատարաշտաբային ֆակուլտետ, որը ղեկավարում է այսօր Արծրուն Հովհաննիսյանը: