Ինչպես արդեն 168.am-ը տեղեկացրել էր, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննության շրջանակներում մարտի 10-ին ձերբակալվեց Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը: Վարույթի շրջանակներում թեպետ ձերբակալվել էր 11 անձ, սակայն միայն նրանցից 3-ի առնչությամբ էր Հակակոռուպցիոն կոմիտեն կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան: Արդեն իսկ կալանավորվել էին «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը և առողջապահության […]