Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է նոյեմբերի 18-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգին:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու կոչերով իշխանության եկած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», թաթախված է կոռուպցիայի մեջ. ասվածը վկայում է Երևանի քաղաքապետարանում տիրող իրավիճակին, երբ Երևան քաղաքի բյուջեն ուղղակի մսխվում է։
Հուլիսի 11-ին Երևանի՝ մի կերպ քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում ավետեց՝ «Մենք շարունակում ենք կյանքի կոչել երևանցիների համար առավել հարմարավետ ու հասանելի քաղաք ստեղծելու մեր քաղաքականությունը»:
Երևանի ավագանու վերջին ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՔՊ-ական քաղաքապետի թեկնածու և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ստում էր, երբ հայտարարում էր, թե հաջորդ տարի կսկսվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը։ Խոսքն այս տարվա մասին էր։ Բայց պարզվում է, այս տարի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ոչ մի շինարարություն էլ չի սկսվելու։ Նույնիսկ մյուս տարի էլ չի սկսվելու։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է։
Լրատվամիջոցները երեկ տեղեկացրել էին, որ Երևանի բնակիչ 48-ամյա Նարինե Հայրապետյանի հաղորդման փաստով ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում մարդու առևանգում հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը, խոսելով երևանցիների համար սահմանված մի քանի անգամ բարձրացված տուգանքների մասին, նշեց՝ պետական տուրքերի ավելացմամբ քաղաքային իշխանությունը չի լուծելու, օրինակ, Երևանի կենտրոնի բեռնաթափման խնդիրը, այսինքն, ստացվում է՝ մտնում է քաղաքացու գրպանը՝ նրան թալանելու նպատակով։
168.am-ն այսօր տեղեկացրել էր Երևանի քաղաքապետարանի քննարկման ներկայացրած «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի մասին:
Երևանի ավագանու նիստում այսօր մեկնարկեց թեժ կռիվների շրջանը: Վիճաբանություն սկսվեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի միջև, որը վերաճեց թեժ կռվի:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է։
Հարցվածների 92.3 % նշել «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակն այսօր ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ եռափուլ հետազոտության վերջին՝ երրորդ փուլը:, որ չի մասնակցել կուսակցությունների ու դաշինքների հետ հանդիպումներին
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ վերջին հարցումների արդյունքները:
«Այս պահին ունեմ չմասնակցելու որոշում, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի այս մի քանի օրերին, ամենայն հավանականությամբ, որքան էլ դա ինձ համար ցավալի է, ես երևի թե չեմ մասնակցի այս ընտրություններին: Իմ դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ առնվազն մաքուր չեմ համարում քաղաքական դաշտը: Երկրորդ՝ ավագանու մանդատն ամենևին այն չէ, ինչին ես ձգտում եմ, որովհետև ես շուրջ 7 տարի աշխատել եմ այդ դահլիճում, տվել եմ իմ առավելագույնը, չեմ ասում, որ սպառել եմ ինձ, բայց այնուամենայնիվ, այս պահին որոշում ունեմ չմասնակցելու»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին՝ առ այս պահն առկա հայտարարությունների համաձայն, մասնակցելու է այսօր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, որը փոխքաղաքապետի պաշտոնը օգտագործելով՝ ընտրություններից ամիսներ առաջ անցկացնում է չհայտարարված քարոզարշավ։
Որևէ տեսակի ռեգլամենտ հարգո՞ւմ եք.Ավինյանի հարցին Անի Խաչատրյանը ծիծաղով պատասխանեց
Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նոր ներկրված թվով 150 Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և թվով 87 MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսների շահագործումը ավագանու որոշմամբ հանձնվեց «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։
Երևանի ավագանին 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 11։00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ։ Օրակարգում մեկ հարց է՝ գույքի նվիրատվության մասին։ Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նոր ներկրված թվով 150 Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և թվով 87 MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսների շահագործումը նախատեսվում է հանձնել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։
Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 1-ին նիստը։